Foto

Ակցիայի մասնակիցները մուտք գործեցին ԵՊՀ մասնաշենք

Քաղաքացիներն իրազեկման ակցիաներ են իրականացնում ԵՊՀ-ում՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց, ոտքի կանգնել հանուն հայրենիքի։ Համազգային ակցիաներին արդեն իսկ միացել են մի շարք ուսանողներ, միացել է նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Ուսանողների մեծ մասը, սակայն, այժմ ակցիաներին հետևում են պատուհաններից, քանի որ ԵՊՀ դռները փակվել են՝ խոչընդոտելու ուսանողների ելքը շենքից։ 

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը դուրս եկավ՝ հանդիպելու ակցիա իրականացնող քաղաքացիների հետ։ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այժմ այդ մասնաշենքում ուսանողներ գրեթե չկան, կարելի է ասել՝ դասադուլ է, ինչից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԵՊՀ 7-րդ մասնաշենք, որտեղ ևս, փաստացի ուսանողներ գրեթե չկային, ըստ էության, այդտեղ ևս դասադուլ էր։

Ակցիաներին միացել է նաև Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը։