Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․
Միջանկյալ արձանագրում.
Եթե անկեղծ, առավոտից մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիաների բնույթը, դրանց իրականացման ձևերը ու աշխարհագրությունը, չնայած անձրևին, տպավորիչ էին:
Սակավ մարդկանցով ու հիմնականում երիտասարդներով հնարավոր եղավ մեծ խնդրի լուծման իրավիճակ ստեղծել ու կաթվածահար անել քաղաքը:
Ոստիկանությունը գերլարումով կարողացավ հատված առ հատված իրավիճակը փոփոխել ու դրա պատճառով հրահանգ եղավ ջարդել ցուցարարներին:
Ուժի կիրառումը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. էդ նշանակում է հավելյալ ատելությունը ու ոստիկանը միանգամից վերածվում թշնամու, մանավանդ էս պարագայում դրանք սպասարկում են երկիր կործանողին, ուստի ագրեսիայի կոնցենտրացիա է տեղի ունենալու ու նոր մարդիկ են իջնելու փողոց փակող ու պայքարող մեր քույերի ու եղբայրների կողքին կանգնեն:
Ու հենց էդ առումով էլ պետք է մեր մեծ շնորհակալությունը նաև հայտնենք մեր ծանոթ ու անծանոթ ընկերներին, ուսանողներին ու կոլեգաներին, սովորական մարդկանց այդ պահին նաև մեր փոխարեն պայքարողին:
Եթե նման ինտենսիվությամբ ակցիաները շարունակվեն, ընդլայնվի նրանց մարզային աշխարհագրությունը, քանի որ մարզերում ոստիկան չի մնացել, ապա երկիրը հնարավոր կլինի պարալիզացնել ու իշխանափոխության օրակարգը կարող է լինել անգամ օրերի հարց:
Հ.Գ. թերթերից մեկում կարդացի, թե բա ՔՊ ինչ-որ պատգամավորներ են ընդդիմության վրա միջնորդավորված դուրս եկել հետույք փրկելու համար. եթե կարճ ասեմ՝ այո՛, կա տենց բան, ուղղակի ես դա ասենք սպասում էի պայքարի գոնե 4-5 օրը: