Foto

Բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 189–ի․ ոստիկանություն

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ, որի արդյունքում  ՀՀ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 189 անձի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):