Foto

Վալերի Օսիպյանը ոստիկաններին կոչ է անում կանգնել քաղաքացիների կողքին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսպիյանը վստահեցնում է` 2018-ին, երբ նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրներն էին բողոքի ակցիաներ իրականացնում, ոստիկանությանը հրաման չի եղել նման անհամաչափ ուժ կիրառել։ Ընդդիմադիրների հետ փողոցում գտնվող Օսիպյանն այս մասին ասաց «5-րդ ալիքի» հետ զրույցում։

«Կան ոստիկաններ, որոնք իրենց գործառույթին հավատարիմ են, կան ոստիկաններ էլ, որոնք հատուկ հրահանգ են կատարում և վախենում են կորցնել իրենց պաշտոնները։ Սակայն գերակշիռ մասը գիտակից են։ Նրանք, ովքեր բիրտ ուժ են կիրառում, վստահ եմ` կգա ժամանակը և պատասխանատվություն կկրեն»,–ասաց Օսիպյանը։

Նա կոչ արեց իր նախկին գործընկերներին զերծ մնալ սադրանքներից, չկատարել ապօրինի հրամաններ և կանգնել քաղաքացիների կողքին։