Չորս տարի առաջ փողոց փակելու արդյունքում իշխանության եկած ՔՊ-ական պաշտոնյաներն այսօր, մեկը մյուսին հերթ չզիջելով, հիմնավորում են, թե ինչու իշխանափոխությունը չի կարող տեղի ունենալ փողոցի միջոցով և միակ լեգիտիմ տարբերակը դրան հասնելու՝ ընտրություններն են:
Դիցուք՝ այդ կարծիքն ու համոզմունքն է արտահայտել առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Բնականաբար, փողոցային պայքարի գլխավոր ջատագովն էր այսօր այդ պայքարի արդյունքում վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը: Նա պնդում էր, որ գործող իշխանություններից ազատվելու միակ հնարավորությունը դա փողոցային ակտիվ պայքարն է:









