2025 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2 տրլն 441.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից ավելի է 13.6 %-ով, իսկ 2023-ի՝ 21.7 %-ով։
Մուտքերի աճը պայմանավորված է ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի աճով, տնտեսական ակտիվությամբ, ինչպես նաև վարչարարության արդունավետության բարձրացմամբ։
Տարվա ընթացքում բացահայտվել է շուրջ 2500 չգրանցված աշխատող, իսկ բիզնեսին և քաղաքացիներին վերադարձվել է 382.1 մլրդ դրամ։









