Foto

Ապրիլի 28-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ. ՊՆ

N զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 28-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողները խաղարկել են հարձակողական գործողություններ՝ գրավել կարևոր բարձունքներ, բարելավել զբաղեցրած դիրքերն ու կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի գործողություններն ու պատրաստության մակարդակը, ցուցումներ տվել բացթողումները շտկելու վերաբերյալ։