Նիկոլ Փաշինյանի «Մենք կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց արդեն առանց զոհերի» հայտարարությունը փոթորիկ առաջացրեց միլիոնավոր Հայ մարդկանց հոգիներում, ալեկոծեց ներքին քաղաքական դաշտը և առիթ դարձավ օրեցօր մեծացող բողոքի ալիքի համար:
Այն, որ նիկոլը մեղավոր է հազարավոր զոհերի համար, գաղտնիք չէ. ինքը դա բազմիցս խոստովանել ու ընդունել է: Այս խոստովանությունը վերջինն էր, բայց իր ցինիզմով ու լկտիությամբ աննախադեպ, ինչի համար նա շուտով կստանա իր արժանի պատիժը:
Մեկ այլ կեղծիք թաքնված է նրա «կունենայինք նույն արդյունքը» մտքի տակ, որն անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել ու հերթական անգամ պատռել նրա կեղծ բարեպաշտի դիմակը:
Եվ այսպես, ի՞նչ արդյունք կունենայինք պատերազմը կանխելու դեպքում:
1. Հայաստանի ու Արցախի զինված ուժերի դուրս բերումը 5 շրջաններից տեղի կունենար համակարգված և հստակ պլանավորված ժամանակացույցով;
2. Նշված տարածքներում կտեղակայվեին խաղաղապահ ուժեր՝ տարածքներն ականազերծելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար;
3. Մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները կմնային Հայաստանի ու Արցախի ԶՈւ վերահսկողության ներքո՝ ապահովելով Երևանը Ստեփանակերտի հետ կապող երկրորդ ճանապարհի առկայությունը;
4. Կպահպանվեր Արցախի տարածքային ամբողջականություն՝ Շուշին ու Հադրութը կմնաին հայկական;
6. ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կպահպանեին իրենց մարտունակությունը, միլիարդավոր դոլարների հասնող հզոր զենքերն ու սպառազինություններ;
7. Հայաստանը կպահպաներ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ մնալով տարածաշրջանային լրջագույն գործոն;
8. Արցախի հանրապետությունը ձեռք կբերեր միջանկյալ կարգավիճակ՝ դառնալով բանակցությունների լիիրավ կողմ՝ անկախության ճանաչման ու Հայաստանի հետ միավորման հեռանկարով;
9. Հայաստանը, իր մարտունակ բանակով, կերաշխավորեր իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելությունը;
10. Նիկոլ Փաշինյանը ԿԿՈՐՑՆԵՐ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ փրկելով Հայաստանն ու Արցախը, և իհարկե խնայելով հազարավոր հերոս տղերքի կյանքը:
Իմ խորին համոզմամբ, պատերազմի մեջ մտնելու նիկոլի որոշման հիմքում դրված է եղել ԲԱՑԱՌԱՊԵՍ վերջին՝ 10-րդ կետը՝ իր իշխանությունը պահելու խնդիրը, ինչին զոհաբերվեցին հազարավոր մեր հերոսների կյանքն ու առողջությունը, Շուշին ու Հադրութը, Սյունիքի մարզի Հայաստանի ինքնիշխան տարածքներն ու ռազմավարական բարձունքները, Գորիս - Կապան ավտոմայրուղին:
Համեմատեք վերը նշվածն այսօրվա իրականության հետ ու ինքներդ որոշեք.
Նույն արդյունքն է՞ սա . . .