Հատկապես հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը լավ հնարավորություններ ունեն եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ալիևը նշել է, որ Վրաստանը կիսում է այդ դիրքորոշումը և հույս է հայտնել, որ «Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։
Խոսելով Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ մեր երկրների ընդհանուր տեսակետների մասին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ հատկապես հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը լավ հնարավորություններ ունեն եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։
Դարչիաշվիլին փոխանցել է Ալիևին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ողջույնները և Վրաստան այցելելու հրավերը։









