Foto

Էդ.Մարտիրոսով, Նորիկ Մկրտչյան, Վահե Մանուկյան... հայտնվել են թշնամու վերահսկողության տարածքում ու լուր չկա. Աբրահամյան

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընթացքում, 2 զինծառայող, դեռևս անհայտ պայմաններում,մարտական հենակետերից, բառիս բուն իմաստով, անհետացել են:

Խոսքը վերաբերվում է պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին և պայմանագրային Վահե Մանուկյանին, որոնց հետ կապված հարցը նույնիսկ ԱԺ-ում եմ բարձրաձայնել, տարբեր կառույցների հետ պաշտոնական նամակագրություն պահել, սակայն նրանց ճակատագրի հետ կապված որևէ նորություն չկա:

Ն. Մկրտչյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 18-ին, իսկ Վ. Մանուկյանինը՝ նույն թվի նոյեմբերի 12-ին:Նա, մասնավորապես, նշել է. «Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընթացքում, 2 զինծառայող, դեռևս անհայտ պայմաններում,մարտական հենակետերից, բառիս բուն իմաստով, անհետացել են:

Խոսքը վերաբերվում է պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին և պայմանագրային Վահե Մանուկյանին, որոնց հետ կապված հարցը նույնիսկ ԱԺ-ում եմ բարձրաձայնել, տարբեր կառույցների հետ պաշտոնական նամակագրություն պահել, սակայն նրանց ճակատագրի հետ կապված որևէ նորություն չկա:

Ն. Մկրտչյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 18-ին, իսկ Վ. Մանուկյանինը՝ նույն թվի նոյեմբերի 12-ին: