Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին կմեկնի Բաքու, գրում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը կմասնակցի առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին, որը կանցկացվի ապրիլի 27-28-ը Բաքվում։
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։









