ՀՀ անկախության հռչակագրի 11–րդ կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ այդմ՝ ՀՀ այն իշխանությունը, որը կհրաժարվի պետականորեն վարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն, պետք է արժանանա իրավաքաղաքական գնահատականների։
Սա՝ ի գիտություն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող օրվա իշխանություններին»:









