Foto

Թույլ չտանք, որ վախը, հուսահատությունը և փոքրոգությունը գերիշխեն մեր գիտակցությանը, այլապես նոր ցեղասպանություններն անխուսափելի կլինեն․ Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, «Պահպանողական կուսակցության» ղեկավար Դավիթ Բաբայանն ուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը ողջ հայության հետ միասին կրկին հիշում է Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի անմեղ զոհերին, ոգեկոչում նրանց հիշատակը։ 

1915 թվականը հավերժ դաջված է մեր սրտերում և հոգիներում։ Մենք պարտավոր ենք հիշել մեր պատմությունը, առավել ևս դրանում տեղ գտած ողբերգություններն ու արհավիրքները։ Ոճրագործությունները մոռացության մատնելը ի վերջո բերելու է դրանց արդարարացման։ 

Սակայն սա չի նշանակում, որ պետք է կոտրվենք, թույլ տանք, որ վախը, հուսահատությունը և փոքրոգությունը գերիշխեն մեր գիտակցությանը, այլապես նոր ցեղասպանություններն անխուսափելի կլինեն։ 

Ամուր հավատք, հայրենասիրություն, միասնականություն և արհեստավարժություն․ սրանք են մեր հուսալի ապագայի և հաղթանակների գրավականները։ 

Թող Աստված լուսավորի բոլոր անմեղ զոհերի ոգիները, ուժ ու կորով տա մեր ժողովրդին»։