Foto

ՊՆ-ն հերքում է. հայկական զինված ուժերը մուտք չեն գործել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»։