Foto

Բռնցքամարտի ընտրանին Լիտվայի և Իսրայելի հավաքականների հետ համատեղ հավաք է անցկացնում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում:

Ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Այս հավաքը Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի համար նախավերջինն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։

Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Երևանում մայիսի 21-31-ը: