Իմ պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել, և եթե խելամիտ վարվենք, ապա կարող ենք նվազագույնը ապահովել, այս մասին Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«Իմ ժամանակ չի եղել։ Եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես կհիշեցնեմ դեկտեմբերի 3-ին և ապրիլի 13-ին և այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում է մեր ազգային և պետական շահերին»,– ասաց նա։









