Foto

Արցախի ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած տղաներին կոչ է անում դադարացնել այն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին եւ Արթուր Ավագյանին կոչ է արել դադարացնել այն։ Այս մասին Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Դիմում եմ Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հայրենակիցներիս՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։