Foto

Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել

Երեք պատերազմի մասնակից, Արցախի  Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանն այսօր հայտարարել է նստացույց՝ ի համերաշխություն հացադուլ հայտարարած երիտասարդներին։

«Տեսանք, որ  մեր երիտասարդ զինվորները  հացադուլ են արել։ Թեև երեկվանից համոզում ենք , որ դուրս գան հացադուլից,քանի որ երիտասարդները դեռ շատ պայքարելու տեղ ունեն, բայց չհաջողվեց։ Հիմա մենք կփորձենք իրենց սատարել՝ նստելով իրենց հետ նստացույցի» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Սևյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ իր մարտական ընկերների մի մասն Ազատության հրապարակում է, մյուս մասն էլ՝ դիրքերում։

«Կոչ եմ երիտասարդներին մասնակցել, քանի որ այստեղ որոշվում է իրենց ապագան։ Մենք փորձում ենք այս երկիրը թմբիրից հանենք իրենց ապագայի համար»,- հավելեց ազատամարտիկը։