Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) մի խումբ մարդկանց Է ձերբակալել, ներառյալ օտարերկրյա քաղաքացու, լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքների անօրինական հավաքման մեջ կասկածանքով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Ազգային անվտանգության կոմիտեի կողմից լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքների անօրինական հավաքման ու հրապարակման մեջ կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացի»,-ասվում Է ԱԱԿ-ի մամուլի տեղեկագրում:









