Մոսվայի քննիչները փորձում են պարզել տարօրինակ ավտոճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որը տեղի է ունեցել մայիսի 6-ի առավոտյան, հայտնում է vesti.ru-ն:
Մեքենան, ողջ արագությամբ բախվելով կամրջի սյանը, ամբողջովին ջարդուփշուր է եղել: Իրավապահները արտակարգ պատահարի վայրում՝ մեքենայի ղեկին, գտել են 21-ամյա տղամարդու մարմին: Տարօրինակն այն է եղել, որ տղամարդու կրծքավանդակի մեջ դանակ է խրված եղել:
Վարորդը մահացել է պատահարի վայրում, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Մահվան պատճառը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Vesti.am