Foto

44-օրյա պատերազմի մասնակից 2 տղաներ հացադուլ են հայտարարել և միացել Վանեցյանին

44-օրյա պատերազմի մասնակցիներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու միացել Ազատության հրապարակում նստացույց անող ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

«Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը, այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։

Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…

Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ևս գառում է արել այդ առնչությամբ։

«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»,-գրել է նա։

նկար