Foto

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ Սրբազանի գործի շրջանակում

Քննչականն Արցախի վերջին նախագահին որպես վկա հարցաքննության է կանչել Բագրատ սրբազանի և մյուսների գործի շրջանակում: Հարցաքննությունից առաջ Սամվել Շահրամանյանն «Ազատությանն» ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու են իրեն նորից Քննչական կանչել:

«Մենք տեղյակ չենք՝ ինչ գործով են մեզ կանչել, կներկայանանք, վերջում փաստաբանը ձեզ կմեկնաբանի», – ասաց Շահրամանյանը:

Հարցաքննությունը տևեց ավելի քան մեկ ժամ: Դրանից հետո փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանն «Ազատությանը» հաստատեց, որ հարցաքննությունն իսկապես Տավուշի թեմի նախկին առաջնորդի գործի շրջանակում էր, բայց իրենք նախաքննական գաղտնիքը պահպանելու ստորագրություն են տվել և ինքը մանրամասներ չի կարող փոխանցել, միայն ասաց՝ հարցաքննությունից հետո Շահրամանյանի վկայի կարգավիճակը չի փոխվել:

Ի՞նչ կապ ունի Արցախի վերջին նախագահը ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործի հետ, որով մեղադրյալ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա 17 համախոհները: Քննչականն այս գործի մի մասն առանձնացրել ու 4 ամիս առաջ է ուղարկել դատարան, բայց հիմնական գործի նախաքննությունը շարունակվում է, և Շահրամանյանին հենց սրա շրջանակում էլ հարցեր ունեին քննիչները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։