Ազգային Ժաղովի դահլիճում, որտեղ միայն ՔՊ-ական պատգամավորներն են, Նիկոլ Փաշինյանը, խոսելով 44-օրյա պատերազմի և հողեր հանձնելու մասին, իբր ինքնամեղադրանք է ներկայացրել՝ ասելով. «Հանձնելով (առանց կռվի՝ խմբ.)՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: …. Դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»: Ակնհայտ է, որ այս կոկորդիլոսի արցունքները ոչ մի ինքնամեղադրանք չեն ենթադրում, դրանք միայն իր ժեխի համար են: Իր դավաճանությունն իբր որպես սխալ ներկայացնելով՝ փորձում է իր ժեխի առաջ ինքնազոհողության պատրաստ մեսիայի կեցվածք բռնել, շրջանցել այն արդար դատաստանը, որը սպսում է դավաճաններին: Խորհրդանշական է, որ այսօր Ավագ չորեքշաբթին է՝ Հուդայի կողմից Քրիստոսին մատնելու օրը, և առավելագույնը, ինչին Նիկոլը կարող է ձգտել, ոչ թե փրկչի լուսապսակն է, այլ դավաճանի խարանը:
Նույնիսկ եթե Նիկոլը ճիշտ է ասում, իսկ նա
ակնհայտ ստում է, և դա ապացուցվել է միշտ և նրա թշվառ գոյության բոլոր դրվագներում, ապա այսօր ակնհայտ խոստովանում է իր
կողմից թույլ տված ճակատագրական սխալների մասին, որոնք մեր երկիրը կանգնեցրել են
ինքնիշխանության կորստի վտանգի առաջ, հազարավոր զոհերի պատճառ են դարձել,
տարածքային ոչնչով չհիմնավորված կորուստներ են պատճառել Արցախին և Հայաստանի
Հանրապետությանը, երկու հայկական պետությունների տնտեսությունը հասցրել են
անդառնալիության անդնդի եզրին, պառակտել են հասարակությունը, ոչնչացրել
են հայրենիք-սփյուռք միասնականութունը:
Այսօր նա հայտարարում է, որ գուցե սխալվել
է, որ դրա մասին չի խոսել հասարակության հետ, բայց եթե հիմա է այդ բառերն
արտասանում, ապա անհապաղ պետք է ինքնասպան լինի կամ վայր դնի իր լիազորությունները
և հանձնվի արդարադատության ձեռքը: Եթե մենք՝ հայ հասարակությունը, հիմա լռելայն
ընդունում է այս ինքնախոստովանությունը և շարունակում հանդուրժել նրա կարգավիճակը,
ապա վաղը նա մեզ նոր փորձանքի է բերելու և նույն լկտիությամբ անցյալ ժամանակով
խոսելու է իր նոր հանցանքների մասին: Նիկոլի գործունեության և միտումնավոր
անգործության պատճառով տուժել է ոչ միայն հայ ժաղովուրդը, այլև մեր տարածաշրջանում
ապրող և աշխարհաքաղաքական շահեր ունեցող բոլոր երկրներն ու ժողովուրդները, խախտվել
է տնտեսական և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Նիկոլի գործողությունները
նաև միջազգային հանրության նկատմամբ հանցագործությունների տարրեր են պարունակում և
տարածաշրջանը պերմանենտ ցնցումների և պատերազմների թատերաբեմ են դարձրել: Դրանից
նրա, իր ընտանիքի, իր շրջապատի մեծ մասի համար ոչ մի վտանգ չկա: Վտանգն ու
կործանումը մեզ ու մեր ընտանիքներին է բաժին հասնելու:
Նիկոլից ու նիկոլիզմից ազատվելու համար առավել պատճառաբանված առիթ և առավել օրհասական պահ չկա: Նիկոլը պետք է հեռանա կամ հեռացվի և պատասխան տա օրենքի ու հայ ժողովրդի
առաջ:









