• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու. առավել հավանական է այն տեղափոխվի Հայաստան. Տիգրան Աբրահամյան

Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի, ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ռուսաստանի դեմ տարվող միջազգային դիմակայությունը չի սահմանափակվելու պատժամիջոցներով, Ուկրաինային մատակարարվող սպառազինության հսկայական քանակով և ֆինանսական օժանդակությամբ։

Ամեն ինչ արվում է, որպեսզի ՌԴ-ի շուրջ և նրա ավանդական ազդեցության տարածաշրջաններում նոր «թեժ կետեր» ձևավորվեն, եղածները բորբոքվեն։

Սա անկասկած հարվածների այն ձևերից է, որն օգտագործվելու է ՌԴ-ի դեմ։

Հայաստանի ու Արցախի գլխավոր խնդիրն է, որպեսզի այս գործողությունների հետևանքով մենք ՌԴ-մնացածներ բախումների պոլիգոնի չվերածվենք, որի հավանականությունը հատկապես վերջին շրջանում կտրուկ աճել է։

Այս ֆոնին Հայաստանի իշխանության հայտարարությունները, վարքագիծը, վարվող քաղաքականությունը ոչ միայն նկարագրածս իրադարձությունները կանխելու հնարավորություն չի ստեղծում, այլ պարարտ հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար։

Մի կողմից Փաշինյանը հայտարարում է պատերազմի վտանգի մասին, մյուս կողմից իշխող խորհրդարանական խմբակցությունը խայտառակ պահվածք է դրսևորում։

Դեռ չեմ ասում իշխանության նախաձեռնությամբ, առաջին պլան բերված ծաղրածուներին, շոումեններին, ովքեր փորձում են հանրությանը լրիվ այլ օրակարգում պահեն, ձեռքի հետ էլ վարկաբեկեն բոլոր այն քաղաքական և ոչ քաղաքական խմբերին, ովքեր իրական վտանգներից են խոսում։

Սրանք ոչ մի ձև չեն հասկանում, որ նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու, ավելին՝ առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի ՀՀ, որի դրսևորումները փոքր մասշտաբով արդեն դրսևորվել է Գեղարքունիքի, Վայոց ձորի և հատկապես Սյունիքի ուղղությամբ։

Այս իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը», - գրել է նա:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը


    Մակրոնի ու Սթարմերի հետ միասին Ֆլորիդայում բանակցությունների արդյունքները քննարկեցինք Ումերովի և Ուիթքոֆֆի հետ. Զելենսկի


    Ոստիկանության Գվարդիայի ծառայողները գողության և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել


    Խաչատուրյանը Ռումինիայի դեսպանի հետ ընդգծել է Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների կարևորությունը


    Դեկտեմբերի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց


    Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով․ փաստաբան


    ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին․ հայտարարություն


    ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահությունը վերականգնելու համար․ Արաղչի


    Մանրամասներ՝ Ադրբեջանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից


    Կգումարվի եպիսկոպոսաց ժողով

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]