Foto

Փաշինյան. ԱՊՀ ՄԽՎ-ն կարևոր ջանքեր է գործադրում պառլամենտարիզմի զարգացման ուղղությամբ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ) կարևոր ջանքեր է գործադրում Համագործակցության անդամ երկրներում պառլամենտարիզմի զարգացմանն ուղղությամբ։ Այս մասին երեքշաբթի ասված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հանդիսավոր նիստին ընթերցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Միջխորհրդարանական վեհաժողովը Համագործակցության անդամ երկրներում պառլամենտարիզմի զարգացմանն ուղղված կարևոր ջանքեր է գործադրում, այդ թվում՝ անդամ երկրներում ընտրությունների մոնիտորինգին մասնակցության պրակտիկայի միջոցով։ ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեության ոչ պակաս կարևոր ոլորտը եղել և մնում է միջազգային և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի լայն շրջանակի շուրջ համաժողովների և կլոր սեղանների անցկացման թեման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է ՀՀ կառավարության ղեկավարը, «հասարակության ժամանակակից իրողությունները, մշտապես փոփոխվող կենսապայմաններն ու ժամանակի նոր մարտահրավերները հրատապ խնդիրներ են ձևավորում խորհրդարանական աշխատանքի համատեքստում»։

«Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգային հարցերը կարող են լուծվել համատեղ՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, այնպիսի կարևոր խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով, ինչպիսիք են քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թևերի փոխգործակցությունը և քաղաքացիական հասարակության ձևավորումը»,- հավելել է նա։

ՀՀ կառավարության նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանը հատկապես կարևորում է միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումը։ «Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության ամուր փորձի հարստացումը կշարունակի նպաստել ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ ընդհանուր համագործակցության զարգացմանը մեր պետությունների միջև»,- հավելել է նա: