Vesti.am-ի զրուցակիցն է «Թվային Հայաստան» կազմակերպության
համահիմնադիր Մերի Շերոյանը։ Ով մեզ հետ զրույցում անդրադարձել է կազմակերպության հերթական
նախաձեռնությունից, որի շրջանակներում իրականցրել են «Տեխնոլոգիական կրթություն հանրային ծառայողների համար» խորագրով երկօրյա դասընթաց։
«Տեխնոլոգիական կրթություն հանրային ծառայողների
համար» խորագրով երկօրյա դասընթաց էր կազմակերպվել։
Ի՞նչ արդյունքներ էիք անկնալում և արդյո՞ք արդարացան դրանք։
Մենք արդեն ապրում
ենք թվային դարում։ Թվայնացվել է պետական կառավարման համակարգը, տնտեսությունն ու
հասարակությունը։ Հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության դասընթացի
նպատակն էր բարելավել հանրային ծառայողների թվային գիտելինքներն ու հմտությունները
հանրային կառավարման ոլորտում, ինչպես նաև ներկայացնել Հայաստանում ընթացող և իրականացվող
բարեփոխումները էլեկտրոնային կառավարման ոլորտում։ Պետական կառավարման համակարգում
աշխատող մեր գործընկերների հետ ակնկալում էինք ունենալ ինտերակտիվ դասընթաց, որի
արդյունքում կբացահայտեինք նաև պետական մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով
մատուցվող ծառայությունների հարթակների, էլեկտրոնային գործիքների, տեղեկատվական
շտեմարանների հնարավորությունները և առկա խնդիրները։ Կարծում եմ, սա լավ հնարավորություն
էր ներկայացնելու արդեն իսկ առկա թվային լուծումները, միջազգային փորձը և այն
խելացի լուծումները, որոնք լայն հնարավորություններ կարող են ընձեռել պետական
կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և թվային փոխակերպման
համատեքստում։
Դասընթացին մասնակից հանրային
ծառայողներն ի՞նչ կրթական մակարդակում էին։ Թվայնացման ոլորտում, տեխնոլագիաներին տիրապետելու
մակարդակում ի՞նչ բացեր եք նկատել։ Ինչպե՞ս կարելի է այն լրացնել։
Մասնակիցները թվով 30 էին
և ներկայացնում էին 12 տարբեր գերատեսչություններ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում
կիրառում են էլեկտրոնային որոշ գործիքներ։
Առանձնակի
բացերից կարելի է նշել այն, որ պետական համակարգում ունենք ներդրված բազմաթիվ էլեկտրոնային
կառավարման գործիքներ, սակայն մեկ մարմին այլ մարմնի էլեկտրոնային լուծումներից տեղյալ
չէ։ Սա հանգնեցնում է նրան, որ պետական մարմինների միջև համագործակցության առավել պարզեցված
և արդի եղանակներով մեխանիզմների առկայության պարագայում այդ հնարավորությունները գործնականում
արդյունավետորեն չեն օգտագործվում։ Բացի դրանից մի շարք խնդիրներ կարող ենք արձանագրել
հանրային կառավարման համակարգում տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության
ոլորտներում։ Կարծում եմ տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլորտներում հանրային
ծառայողների իրազեկվածության մակարդակի բարձրացման, պետական կառավարման համակարգում
թվայնացման և էլեկտրոանային կառավարման ոլորտներում միասնական քաղաքականության որդեգրման
և շարունական վերապատրաստումների իրականցման պարագայում կարելի է ապահովել առավել համակարգված
աշխատանքների իրականցում և թվային մշակույթի որդեգրում։
Արդյո՞ք դասընթացներն ավարտած
ունկնդիրները մրցունակ կլինեն հանրային կառավարման համակարգում։
Կարծում
եմ կարելի է արդեն արձանագրել, որ հանրային կառավարման ոլորտում տեխնոլոգիական կրթությունը
դարձել է պարտադիր պայման։ Հանրային կառավարման ոլորտում ներդրված էլեկտրոնային կառավարման
գործիքներին չտիրապետող, տեղեկատվական անվտանգության ոլորտում գիտելիքներ և հմտություններ
չունեցող հանրային ծառայողը հանրային կառավարման համակարգում դառնալու են անմրցունակ։
Հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության
դասընթացները նպատակ ունեն ոչ միայն իրավական
և գործնական կարևոր գիտելիքներ տրամադրել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքների,
տեղեկատվական անվտանգության, էլեկտրոնային նույնականացման մեխանիզմների և դրանց կիրառման
վերաբերյալ, այլ նաև խթանել պետական կառավարման համակարգում տեխնոլոգիական մոտեցումների
որդեգրումը, թվային կարողությունների հզորացումը, ինչպես նաև առաջարկել նորարար լուծումներ առօրյա աշխատանքում
կիրառելու նպատակով։
Արդյո՞ք այդ դասընթացները
շարունակական են լինելու և կա դրանց կարիքը։
Առաջին
դասընթացի արդյունքները տպավորիչ էին։ Նախ հանրային ծառայողների շրջանում նկատվեց մեծ
հետաքրքրություն դասընթացի տարբեր թեմաների վերաբերյալ։ Բացի դրանից դասընթացի արդյունքների
ամփոփումը ի հայտ բերեց մի քանի իրողություն։
Նախ հանրային ծառայողները նշում էին, որ ձեռք բերված գիտելիները գործնականում կկիրառեն
իրենց ամենօրյա աշխատանքում։ Բացի դրանից, դասընթացի կազմակերպիչների կողմից վեր հանվեցի
այն նոր ուղղությունները, որոնց շրջանակներում հանրային ծառայողների համար պետք է կազմակերպվեն
ավելի խորացված տեխնոլոգիական դասընթացներ։ Ստացված արձագանքները ցույց տվեցին, որ
առկա է անհրաժեշտություն իրականացնել տեխնոլոիգիական ոլորտում հանրային ծառայողների
համար նախատեսված վերապատրաստման դասընթացների շարունակական շարք։ Նշեմ, որ առկա է
նախնական պայմանավորվածություն ՀՀ փոխվարչապետի գրասենյակի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ այս դասընթացների անընդհատությունը և շարունակելիությունը ապահովելու
նպատակով։ Ավելին, «Թվային Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է մշակել և
դասընթացներ տարբեր մակարդակի տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող հանրային
ծառայողների համար։ Լիահույս ենք, որ այս
նախաձեռնությունը մեզ հնարավորություններ կընձեռի մարդկային կարողությունների և
կապիտալի զարգացման քաղաքականության համատեքսում ունենալ թվային հմտություններին տիրապետող, մրցունակ և որակյալ մասնագիտական
ներուժ։
«Թվային Հայաստան» կազմակերպությունը այս տարի արդեն
երկրորդ կարևորագույն նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Ի՞նչ ուղղությամբ եք
նախատեսում աշխատանքներ իրականացնել այս տարի։
«Թվային Հայաստան» կազմակերպության գործունեության հիմքում դրված է մի
համոզմունք․ Հայաստանի
զարգացման կարորագույն ուղղությունը պետք է լինի թվայնացումն ու տեխնոլոգիական
զարգացումը։ Զարգացման այս ուղղությունը այլընտրանք չունի։ Այս սկզբունքի հիման
վրա մենք կազդարարենք ևս մի քանի կարևորագույն ծրագրերի մեկնարկ։