Foto

Կրակոցների ձայներ լսելու դեպքում չառաջացնել անհարկի խուճապ». Մեղրիի համայնքապետարան

Ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։

Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը:

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,-նշել են համայնքապետարանից։