ԿԸՀ նախնական տվյալներով Վեդիի համայնքի ՏԻՄ ընտրություններում
հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության թեկնածու, Արարարտի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ընտրությունների
արդյունքների և կիրառված տեխնոլագիաների վերեբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ, ընտրական տեխնոլոգիաների մասնագետ
Արմեն Բադալյանին։
-
Պարո՛ն Բադալյան,
ի՞նչ ընտրական տեխնոլոգիաներ կիրառվեցին Վեդիում, արդյունքը սպասելի՞ էր։
-
Անցած տարի 3 փուլով տարբեր տեղերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ
և քանակով պայմանվորված իշխանությունը չկարողացավ բոլոր տեղերում իր համար հաղթանակ
ապահովել։ Մի մասում հաղթանակ ապահովեցին,
ոչ թե ՔՊ-ի գաղափարակիցները, այլ հաղթեցին
քաղաքական մարդիկ, ովքեր ընտրություններին մասնակցում էին ՔՊ կուսակցական տոմսով։ Նախկինում
էլ դա շատ կար՝ յուրաքանչյուր գուղապետ ՀՀԿ անդամ էր, բայց 2018թ-ից հետո պարզվեց՝
որ մեծ մասը հանրապետական գյուղապետ չէր և
շատերը տոմսերը հետ տվեցին։ Մի մասում էլ հաղթեցին ոչ իշխանական թիմեր, բայց դա չի
նշանակում, որ հաղթանակը խորհրդարանական ընդդիմությանն էր։ Մի մասն էլ ճահճային էր՝
ոչ իշխանական թիմը հաղթել էր, բայց իշխանությունն ուղղակի կալանավորել էր հաղթած թեկնածուներին։
Նման ռազմավորություն էր նաև Վեդիում։ Իշխանությունը,
որտեղ հնարավոր էր վերանայել արդյունքներն
հենց այդպես էլ վարվեց, որոշ տեղերում էլ համակերպվեց։
-
Ինչպե՞ս հաջողվեց
նոր ընտրությամբ հաղթել Վեդիում։
-
Շատ հեշտ է ամբողջ վարաչաֆինասական ռեսուրսը կիրառելով մեկ քաղաքում
ստանալ ցանկալի արդյունք, հատկապես, երբ նախօրոք թեկնածուն նշանակվել էր այդ համայնքի
ղեկավարի ԺՊ։ Ավելի հեշտ է դառնում թեկնածուի օգտին քարոզչություն իրականացնելը, սոցիալական
աջակցություն ցուցաբերելը, որը նախկինում կոչվում էր ընտրակաշառք, իսկ այսօր արդեն
սոցիալական օգնություն է։ Հենց նույն արարքի համար մեղադրում էին Գորիսի ընտրված համայնքապետին։
Հասկանալի է հիմա օրենքը տարբեր մարդկանց համար, տարբեր կերպ է աշխատում։ Նախկինում
կիրառվող քրեաօլիգարխիկ ռեժիմը կիրառելով՝ մի փոքր համայնքում հնարվոր եղավ հաղթանակ
ապահովել։ Սրան պետք չէ նայել, որպես գաղափարական հաղթանակ, որ մարդիկ հասկացան թե իշխող քաղաքական թիմը ճիշտ
է, որ «խաղաղության դարաշրջանը» Վեդիում բացվեց և այլն։ Խնդիրն այն է, որ մի փոքրիկ
համայնքում վարչաֆինասական ռեսուրսը շատ հեշտ է աշխատեցնելը։
-
Արդյոք Ձե՛ր,
նշած տեխնոլոգիաների մաս էր նաև քաղաքացիների և հատկապես ոստիկանական ուժերի կուտակումները
համայնքում, ընտրատեղամասերի մոտ։
-
Իհարկե, նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ժամանակ այդ տեխնոլոգիաները
հասցվել են բավականին լավ վիճակի՝ երբ ոստիկանների օգնությամբ ճնշում ես գործադրում
քաղաքացիների վրա, վախի մթնոլորտ ես տարածում, սոցիալական աջակցություն ես տալիս, որը
նախկիում ընտրակաշառք էր։ Իսկ թե որն է այս երկուսի տարբերությունը կիմացվի հետո, երբ
իշխանափոխություն լինի։ Սա ընտրություն չէր, միջոցառում էր, որ տեղի ունեցավ։
-
Խոսեցիք իշխանափոխությունից,
դա ե՞րբ կլինի։
-
Երբ Ուկրանիայում իրավիճակը հստակեցվի, այդ ժամանակ էլ հարցին
կպատասխանեմ։ Եթե ռուսական կողմն Ուկանիային պարտվի (պարտության տարբեր ձևեր կան),
իմացեք, որ Հայաստանի համար վերջին զանգն է հնչելու, իսկ եթե հաղթանակ տանի, ապա հավանականությունը
մեծ է, որ շատ մոտ ժամանակներս հաջորդ իշխանափոխությունը տեղի ունենա Հայաստանում։









