Foto

Իշխող ուժը նոր օրակարգ է սահմանել․ ընդդիմադիրներն այս անգա՞մ էլ կուլ կգնան

Այսօր հերթական Աժ հարց ու պատասխանի օրն է։ Ըստ Սահմանադրության՝ կառավարության անդամները պարտավոր են գալ խորհրդարան և պատասխանել պատգամավորների հարցերին։ Սովորաբար խորհրդարանում հարց ու պատասխանը հարթ չի անցնում։  Գրեթե միշտ վարչապետի և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունենում, երբեմն էլ վերածվում է ծեծկռտուքի։ Նախորդ կայացած հարց ու պատասխանի օրը՝ մարտի 2-ին, վարչապետ Փաշինյան կրկին անցավ մարդկային և պաշտոնյաին վայել էթիկական բոլոր կարմիր գծերը։ Երկրի թիվ մեկ ամբոնից Փաշինյանը հայտարարեց, որ ով իրեն ասի, որ հողերը հանձնել է, մատ թափ կտա, պետք լինի ուրիշ բան էլ թափ կտա։ Բնականաբար սկսվեց աժիոտաժ և արդյունքում ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիսերի դահլիճը։

Հետաքրքրական է՝ «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի՞ այսօրվա հարց ու պատասխանին։ Եթե այո, ապա կամ չպետք է խոսի հողերը հանձնելու մասին, քանի որ ինչպես ԱԺ փոխնախագահն է ասում, այդպես լարվածություն են ստեղծում, կամ էլ այդ մասին խոսելուց պետք է պատրաստ լինեն, որ իրենց հետ մատ կամ էլ ուրիշ բան թափ տալով են խոսելու։  Այսինքն իշխող ուժն օրակարգ է սահմանում։

Հարց ու պատասպանին մասնակցելու է արդյո՞ք «Հայաստան» դաշինքը։ Vesti.am-ը հարցրեց խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին, ով ասաց․ «Հիմա դեռ լիագումար նիստի եմ մասնակցում, երբ ավարտվի կասեմ, մնալու եմ հարց ու պատասխանին, թե՞ ոչ»։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան