Foto

Ալիևը հաստատել է Ադրբեջանի ևԹուրքիայի միջևգազի մատակարարումների մասին հուշագիրը

Նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազի մատակարարումների մասին հուշագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ալիևը նաև հանձնարարել է էներգետիկայի նախարարությանը ապահովել փաստաթղթի կատարումը, իսկ արտաքին գործերի նախարարությանը՝ թուրքական կողմին ծանուցել հուշագրի հաստատման մասին։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում՝ 2021թ․ դեկտեմբերի 22-ին։ Հուշագրի համաձայն՝ թուրքական պետական Botas գազային ընկերությունը 2024թ․ ավարտին ադրբեջանական կողմին տարեկան մինչև 1,7 մլրդ խ/մ գազ կմատակարարի՝ Թուրքիայում ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերության ձեռնարկությունների կարիքները բավարարելու համար։