Foto

Սպիտակ տունը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինային լեհական «ՄիԳ» կործանիչների փոխանցման թույլտվության վերաբերյալ

Սպիտակ տունը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինային լեհական «ՄիԳ» կործանիչների փոխանցման թույլտվության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ հավելելով, որ նման քայլը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության սրման։

Փսակին հիշեցրել է պաշտպանության նախարարության գնահատականը, ըստ որի՝ Ուկրաինա կործանիչներ տեղափոխելու թույլտվությունը ռուսները կարող են համարել «էսկալացիա», որից ԱՄՆ-ը հույս ունի խուսափել։

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, թեեւ այդ օգնությունը կկենտրոնանա պաշտպանական սպառազինության վրա, որը ուկրաինացիները մինչ այժմ «արդյունավետորեն օգտագործել են»: Փսակին նաեւ հաստատել է, որ, պաշտպանության նախարարության գնահատմամբ, ուկրաինական զինված ուժերը դեռեւս ունեն «մարտական պատրաստության ինքնաթիռների մի քանի էսկադրիլիաներ, որոնք չեն օգտագործվում»։

Նա նաեւ նշել է, որ Սպիտակ տունը տարբերություն չի տեսնում ոչ թռիչքային գոտու եւ «մարդասիրական» ոչ թռիչքային գոտու միջեւ՝ ասելով, որ երկու դեպքում էլ դա Ռուսաստանի կողմից որպես էսկալացիա կարող է մեկնաբանվել։