Foto

Իսրայելը և Եգիպտոսը կգործարկեն Թել Ավիվ – Շարմ Էլ Շեյխ ուղիղ ավիաչվերթերը

Իսրայելը ևԵգիպտոսը մարտի 16-ին համաձայնության են եկել Թել Ավիվի ևՇարմ Էլ Շեյխի միջևուղիղ ավիահաղորդակցություն բացելու շուրջ: Այդ մասին հայտնել Է հրեական պետության կառավարության ղեկավար Նաֆտալի Բենետի դիվանատունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելը ևԵգիպտոսն այսօր (չորեքշաբթի, 2022 թվականի մարտի 16) համաձայնության եկան երկու երկրների միջևուղիղ ավիահաղորդակցության ընդլայնման շուրջ, որի շրջանակներում կբացվի նոր երթուղի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի ևՇարմ Էլ Շեյխի միջեւ»,- ասված Է հայտարարության մեջ:

«Վերոշարադրյալին համապատասխան մոտ ժամանակներս կբացվի ավիաերթուղի Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Շարմ Էլ Շեյխ: Սպասվում Է, երթուղով թռիչքները կսկսվեն Պեսախ տոնի ժամանակ (մեկ շաբաթ տեւող հեական տոն, այս տարի համաընկնում Է ապրիլի 15-ից մինչև22-ն ընկած ժամանակամիջոցին – ծանոթ. խմբ.) հաջորդ ամսին»,- շարունակել են դիվանատանը:

Իսրայելի վարչապետի գերատեսչությունում նշել են, որ այդ հարցը քննարկվել Է անցյալ տարվա սեպտեմբերին Շարմ Էլ Շեյխում վարչապետ Բենետի ևԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահի միջևկայացած հանդիպմանը», իսկ նոր համաձայնագիրն Իսրայելի ևԵգիպտոսի կողմից մշակվել Է վերջին մի քանի օրվա ընթացքում» և«ստորագրվել Է երեկ (մարտի 15-ին – ծանոթ խմբ.) Եգիպտոսում Իսրայելի պատվիրակության կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: