ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է «պատերազմի հանցագործ»։ Բայդենը նման կարծիք է հայտնել Սպիտակ տանը՝ լրագրողների հետ շփման ժամանակ։
Fox News-ի լրագրողը Բայդենին հարցրել է՝ արդյո՞ք նա Պուտինին համարում է պատերազմի հանցագործ։ Նախ Բայդենը բացասական պատասխան է տվել և դուրս եկել սենյակից։ Սակայն այնուհետև ԱՄՆ նախագահը վերադարձել է և հայտարարել՝ «նա պատերազմի հանցագործ է»։
Կրեմլը շատ արագ արձագանքել է Բայդենի խոսքերին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա անվանել է անթույլատրելի և աններելի՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնի ռումբերից հազարավոր մարդիկ են մահացել։









