ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է չորեքշաբթի հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։
Օգնության նոր փաթեթը կներառի հակատանկային և հակաօդային սպառազինություն, այդ թվում՝ Javelin և Stinger համակարգեր:
Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի առջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ չորեքշաբթի կայանալիք ելույթի ֆոնին, որի ժամանակ, ինչպես սպասվում է, նա կդիմի ԱՄՆ-ին՝ հավելյալ աջակցության կոչով։









