Foto

Մակրոնը մինչեւ ընտրությունների առաջին փուլը հրաժարվել է մյուս թեկնածուների հետ բանակռիվներից

Որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածու իր առաջին նախընտրական ուղեւորության ավարտին Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչեւ առաջին փուլը չի մասնակցելու որեւէ բանակռվի մյուս թեկնածուների հետ։

Պատասխանելով LCI-ի լրագրողի հարցին՝ նախագահի թեկնածուն ասել է, որ պետության ոչ մի ղեկավար ինքն իրեն ներկայացնելիս չի արել դա։

«Չեմ հասկանում, թե ինչու ես պետք է այլ կերպ վարվեմ,- ասել է քաղաքական գործիչը։- Ես նախընտրում եմ բանակռիվները ֆրանսիացիների հետ, դա այն է, ինչ ես պարտական եմ նրանց»։

Նշենք, որ Ֆրանսիայում հաստատվել է 12 թեկնածու՝ երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար։