«Տելեգրամի» լրատվական ալիքներից մեկում մի լուսանկար էր տեղ գտել, որում երևում էր թե ինչպես է «Տոյոտայի» վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում մեքենան վարում է հանդիպակաց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Երևանի պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերբերյալ արձանագրություն։









