Ուկրաինայի և Վրաստանի մերժումը ՆԱՏՕ-ին միանալուց ճիշտ էր, այդ հարցն օրակարգում չկար և չկա, ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Դա ճիշտ որոշում էր, հետո ՆԱՏՕ-ում շատ երկար բանակցություններ եղան այս հարցի շուրջ»,- ասաց նա։
Կանցլերը հավելել է, որ այժմ այդ հարցը չի քննարկվում։
Շոլցը նաև ասել է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն այն թեման չէ, որը պետք է բարձրացվի հիմա՝ Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայից առաջ։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում հաստատել են, որ Վրաստանն ու Ուկրաինան կազմակերպությանն անդամակցելու իրավունք ունեն՝ հետաձգելով հարցի որոշումը անորոշ ժամկետով։ Անցյալ հունիսին ՆԱՏՕ-ի ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պաշտպանել են երկու երկրների՝ ռազմական բլոկին միանալու իրավունքը: Նրանք հայտարարել են նաև բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չեն նշել այն ժամկետները, որոնցով առաջնորդվելու է այս երկրների ղեկավարությունը։









