Արևմտյան երկրներն ավելացրել են մասնավոր ռազմական ընկերությունների կապալառուների թիվը, որոնք ուղարկվում են մարտական շրջաններ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինացի ազգայնականների հիմնական խմբերի շրջապատման և ոչնչացման ֆոնին արևմտյան երկրները մեծացրել են պայմանագրային զինծառայողների ուղարկումը մասնավոր ռազմական ընկերություններից մարտական տարածքներ»,- ասել է Կոնաշենկովը։
Կիևին օգնելու համար Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ, ասել է Կոնաշենկովը։
«Ես ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Արևմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները՝ Կիևի ազգայնական վարչակարգին օգնելու համար, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն մարտիկներ չեն: Նրանք ռազմագերիի կարգավիճակի իրավունք չունեն։ Լավագույն բանը, որ սպասում է օտարերկրյա վարձկաններին ձերբակալվելուց հետո, քրեական պատասխանատվությունն է: Մենք կոչ ենք անում օտար երկրների քաղաքացիներին, որոնք պատրաստվում են պայքարել Կիևի ազգայնական վարչակարգի համար, լավ մտածել ուղևորությունից առաջ»,- ասել է Կոնաշենկովը:









