Foto

Մակրոնը Ուկրաինայում իրավիճակի վատթարացման մտավախություն ունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում վճռականություն է դրսևորել շարունակել ռազմական գործողությունը Ուկրաինայում՝ իբր ամբողջ երկիրը վերահսկողության տակ առնելու համար, պնդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հինգշաբթի օրը Մակրոնի ու Պուտինի միջև նոր հեռախոսազրույց է տեղի ունեցել, այն տևել է մեկուկես ժամ։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Պուտինը Մակրոնին ասել է, որ ՌԴ հատուկ ռազմական գործողության առաջադրանքները ամեն դեպքում կկատարվեն, ՌԴ-ն կշարունակի իր անզիջում պայքարը ազգային զինյալների դեմ։ Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն անում է հնարավորը խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար, կոչ է արել Մակրոնին միանալ Ուկրաինայից օտարերկրացիներին անվտանգ տարհանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև տվել է «հիմնավորված բացատրություններ ազգայանակնների  էական դերի մասին Կիևի պետական ​​քաղաքականության մեջ»։

France-Presse-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո կարծում է, որ Ուկրաինայում «ամենավատը դեռ առջևում է»։