Foto

Պուտինի հետ ուղիղ երկխոսությունը կարևոր է պատերազմը դադարեցնելու համար․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսությունը կարևոր է «պատերազմը» դադարեցնելու համար։

«Պուտինի հետ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է պատերազմը դադարեցնելու համար», – մեջբերում է CNN-ը նրա խոսքերը։

Հիշեցնենք, Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:

Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։