«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև
պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի
միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության
փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել է Ալիևը Ակնա կատարած այցի ժամանակ։ Թեմայի շուրջ
Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ
Արմեն Բադալյանին։
-
Ալիևն ասում է՝ պետք է խաղաղության պայմանգիր, բայց մենք զինվում
ենք։ Դա ինչպե՞ս պետք հասկանալ։
-
Եվ ճիշտ է անում
Ալիևը։ Ադրբեջանի իշխանությունը մտածում է իր երկրի անվտանգության մասին։ Միայն Հայաստանի
իշխանությունների համար է խաղաղությունը ծնկաչոք, զինաթափ։ Ադրբեջանն ունի բավականին
խոհուն ղեկավարություն, որը հասկանում է, որ այդ զենքն իրեն պետք է գալու։ Այսօր իշխող քաղաքական ուժն է, իսկ վաղը կարող է
այլ իշխանություն գալ մեկ այլ ուժ և այդ ժամանակ ինքը պետք է կարողանա իրեն պաշտպանել։
Անհրաժեշտության դեպքում այդ զենքով կկարողանա
Զանգեզուրի միջանցքի հարցը լուծել։ Տրամաբանական գործընթաց է իրականացնում Ադրբեջանի
իշխանությունը։ Եվ հետո, ով ասաց, որ երկու կողմեը խաղաղության ենք գնում։ Դա Հայասանի
իշխանությունն է ասում, իսկ Ադրբեջանն արդյոք դա ասում է կամ նման մտադրություն ունի։
-
Ալիևն ամեն դեպքում հայտարարում է, որ կգնա մեր իշխանության
համար ցանկալի խաղաղության՝ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանով։ Կգնա այս իշխանությունը նմնա զիջման հանուն «խաղաղության
դարաշրջան» ձևկերպման։
-
Ալիևն հայտարարում
է,որ կգնա խաաղության, եթե իր պայմաններն ընդունեն՝ Զանգեզուրի միջանցք և տարածքային
ամբողջականության ճանաչում։ Դա նույն է ինչ Արցախից հրաժարվելը։ Դա նշանակում է Արցախին
կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։ Հիմա Ադրբեջանն ասում է, որ այդ պայմանները պետք է
ընդունեք և Զանգեզուրի միջանցքն էլ տաք, իսկ դրա համար զենք է պետք։ Զենք միշտ
է պետք։
-
Մեր իրականությունում երկրի բարձարաստիճան պաշտոնյանները չեն
շտապում նունիսկ հայտարարել, որ իրենք ևս զինված են, զենք են գնում կամ, որ բականը
պատրաստ է պաշտպանել երկրի սահմանները, որ Արցախի ժողովրդի ամվտանգության երաշխավորն
է։ Ինչպե՞ս կարելի սա հասկանալ։
-
Հայաստանի իշխանությունն
ունի այլ մոտեցում՝ կարևորն իշխանության մնալն է, իսկ մնացած հարցերը երկրորդական են։
Այս հակամարտությունում, ըստ իրենց ամեն գնով խաղաղության գնալն է։ Իսկ ամեն գինը ենթադրում է նաև չզինվելը։ ՀՀ իշխանությունը դեմ է զինվելուն, հզոր բանակ ունենալուն,
որովհետև , ըստ իրենց, դա խնդիր չի լուծելու։ Իրենք կապիուլացիա են ստորագրել և պետք
կատարեն Ադրբեջանի պահանջները։ Նա հաղթող կողմն է, սա կապիտուլացիայի ենթարկած կողմն
է։ Նա ունի իր դիրքորոշումը, որի հետ կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել, որ խաղաղության
պայմանագիրը պետք է կնքնվի Ադրբեջանի տարածքաին ամբողջականությունը ճանաչելով և նաև Զանգեզուրի միջանցք տալով։ Այս կողմը ընդամենը խոսում
է ինչ-որ խաղաղության մասին՝ չնայած այս ընթացքում տասնյակ զոհեր է տվել։ Այս իշխանությունը
չի կարող բանակը զինել, որովհետև չի էլ հասկանում, թե ինքն ինչ է ուզում։ Իրեն պարզապես
դրել է խաղաղության ինչ-որ ծրագրի առջև, այսինքն անորոշ մի բան, դրա համար էլ այսպիսի
քաղաքականություն է վարում՝ ոչ բանակ պետք է զինվի, ո՛չ զենք ձեռք բերի։ Մտածոմ է ինչո՞ւ
դա անի, եթե գնում է խաղաղության։
-
Աիևն ասում է միջազգային բոլոր ներմերի համապատասխան պայամնագիր,
ինչը երթադրում է մի փաստաթուղթ, որը կբխի երկու կողմերի շահերից, իսկ իր ԱԳ նախարարն
ասում է, որ հայկական կողմը նախապայմաններ առաջ քաշելու իրավունք չունի։ Ինչպե՞ս է
ստացվում։
-
Դա չի ենթադրում
երկկողմ իրավունքներ և պատականություններ։ Դա ենթադրում է Ադրբեջանին ամեն ինչ, իսկ
Հայաստանին՝ ոչինչ։ Միջազգային իրավունք, ըստ Ադրբեջանի, դա է։ Իսկ Բայրամովը ճիշտ
է ասում՝ Հայաստանը կապիտուլացիայի ենթարկված, ջախջախված երկիր է։ Ադրբեջանը հաղթած
երկիր է և կարող է իրեն նման բան թույլ տալ և այո՛, Հայաստանը չի էլ կարող պայման առաջ
քաշել, քանի որ ունի այնպիսի ղեկավարություն, որ Արցախը տարավ կապիտուլացիայի, որ բանակը,
տնտեսությունը հզորացնելու ուղղությամբ ոչ
մի քայլ չի անում, ունի էկոնոմիկաի նախարար, որ կատակ է անում տնտեսկան զարգացման ցուցանիշների
վերաբերյալ և այլն։ Սա նշանկում է, որ ՀՀ-ն ունի անլուրջ ղեկավարություն, իսկ նման
ղեկավարոությունը չի կարող նախապայմաներ թելադրել։









