«Այս իշխանությունը փորձում է տպավորթություն ստեղծել, թե այս քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները և դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում ընդդիմությունը։ Կա շատ կարևոր հանգամանք՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ սա փորձում են «սղղացնեն», դա օբյեկտիվության հանգամանքն է»,- այս մասին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ընդդիմադիր անդամների ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նշեց, թե ինչումն է օբյեկտիվությունը՝ մի կողմից բոլորի համար ակնհայտ է, անկախ նրանից թե, վերջիններս , որ քաղաքակն դաշտում են գտնվում՝ 44-օրյա այս աղետալի պատերազմի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորը, դա իշխանությունն է։
«Հիմա նույն իշխանությունը և նույն իշխանության ներկայացուցիչները ձևավորում են քննիչ հանձնաժողովը և ասում են՝ եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը։ Սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը, նախապես նշանակելով մեղավորներին, պատասխանատուներին և փորձելով այս ողջ գործընթացը քաղաքական իշխանության և նրա վերին էշելոններում գտնվողներից վերցնել և տեղափոխել ցածր օղակներ և հիմնականուն այն ուղղություններով, որոնք այս ընթացքում հանդես են եկել որպես ընդդիմադիրներ»,- հավելեց Աբրահամյանը։









