Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 030 710 դեպք: Ապաքինվել է ևս 5 173 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 951 428:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 631։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 643 528 պատվաստում, օրական՝ 7 059: