Հունվարի 17-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Կատարվել է 4040 թեստավորում, առողջացել՝ 46 քաղաքացի, գրանցվել է 1 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347785 դեպք, որոնցից 333 655-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8020 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:
Ընդհանուր կատարվել է 2644655 թեստավորում։









