Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, որով արձանգրվեց, որ քաղաքացին
ՊՇՌ թեստ չպետք է հանձնեն «իր հաշվին»։ Վերջին բառակապակցությունը այլևս հակասահմանդրական
է։ Նկատենք, որ հրապարակվել էր որոշման միայն եզրափակիչ մասը։ Բարձրագույն դատարանի
հիմնավորումներին ծանոթ չլինելով առողջապահության նախարարությունը որոշման հրապարակումից
շատ չանցած հայտարարություն տարածեց և ասաց, որ միևնույն է քաղաքացիներն են վճարելու
թեստավորման համար։ Սա իրավաբանության, դատական համակարգի ծաղր է։ Տեղին է հիշել 5-րդ
դարի պատմիչ Մովսես Խորենացու «Ողբը», որում բնութագրելով իրավաբանների և դատավորնեին
մասնավորապես ասում էր՝«․․․տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը
չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող»։
Հասարակությունն առաջապահության
նախարարի ընտրության մեջ իշխանությանը մեղադրում էր, որ վերջիս չունի բժշկական կրթություն,
այլ իրավաբան է։ Արդյո՞ք իրավաբանը ծանոթ չէ իրավբանության ամենապարզ կանոնին, որը
գիտի ցանկացած իրավագիտակից քաղաքացի՝ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները
վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սա ամրագրված է Սահմանադրության
170-րդ հոդվածով։
Նախարարությունն իր
հայտարարությունում մատնանշում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկամն մասին
օրենքը, հավանաբար գիտակցելով, որ օրենքը ստորադասվում է ՍԴ որոշմանը։ Այսինքն՝ նախարարը պետք է առնվազն գիտակցեր,
որ եթե ՍԴ-ն ասում է աշխատողի հաշվին չի կատարվելու, ապա ցանկացած այլ հիմանվորմամբ,
օրենքով աշխատողի հաշվին չի կատարվելու, հակաօրինական է։
Այս ամենի փոխարեն
ավելի արդյունավետ կլիներ, եթե նախարարությունն ի դեմս նախարար Ավանեսյանի ներողություն
խնդրեր հասարակությունից իրավական չիմացության համար և վերադարձներ այս ամիսներին անօրինական գանձված գումարները,
որոնք քաղաքացիներից գանձել են ապօրինաբար։ Գումարների վերադարձն ի վերջո կբերի պատասխանատվության
որոշակի զգացման, հաջորդ անօրինական որոշումն ընդունելուց առաջ մի փոքր ծանր ու թեթև
անելու հնարավորություն կտա։ Եթե հիմա նախարարությունն ի դեմս որոշմանը հավանություն
տված կառավարության, պատասխանատվություն չկրի, այս գործելաոճը դառնալու է շարունակական։ Վաղն էլ կարող են որոշել տուգանել նախապես սափական
միջոցներով չբուժվելու, իսկ հետո հաշմանդամության կարգ ստանալու, կամ covid-ը տանը
բուժելու և պետությանը 800 հազար դրամ չվճարելու համար։ Իսկ երբ ՍԴ այլ որոշում կայացի ասեն, որ համամիտ չեն
և վերջ։
Քաղաքացիներից այս
որշումն առավել շուտ չկանխելու համար ներողություն խնդրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր
Արամ Վարդևանյանը, ում դիմումի հիման վրա էլ ՍԴ նման որոշում կայացրեց, իսկ Ավանեսյանը,
ով զինվորների դիերը հատակից հայտվելուց հետո ընդամենը ներողություն խնդրեց, այն ժամանակ
ասում էր, որ ներողություն խնդրելու պրակտիկան նորմալ է և նախկինում չի գործել, ասյօր
այդ քաջությունը չունեցավ։









