Foto

Ունենք կորոնավիրուսի 72 նոր դեպք

Դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք: Կատարվել է 4897 թեստավորում: Ունենք 364 առողջացած, մահվան 4 դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343708 դեպք, որոնցից 328799-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7903 դեպք է արձանագրվել: