Foto

Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ մեքենա կգնեն, իսկ Սյունիքում կներեն 1-2 տարի առանց ասֆալտ մնալու համար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։ Որոշումն ասյօր ընդունվեց կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթի շրջանակներում։ ԲՏԱ նախարար Վահագան Խաչատրայնը կառավարության իր ճեպազրույում ասաց, որ մեքենան 2010 թվականի արտադրության է և արդեն նորը ձեռք բերելու կարիք կա։

2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության հայտարարեց, որ հրաժարվում են ծառայողական մեքենաներից և մի շարք պաշտոնյանների մեքենաներ հանվեցին աճուրդի։ Իսկ աճուրդից գոյացած գումարի չափ այնդպես էլ չհրապարակվեց։

2019թ-ին՝ պաշտոնավարման 1-ին տարում, Փաշինյանի համար ձեռք բերվեց երկու զրահապատ մեքենա, հետո էլ մեքենաներ ձեռք բերվեցին մի շարք յուրային թիմակիցների համար։ Ստացվում է մեծ քանակի պաշտոնյաներ չեն ունենում ծառայողական մեքենաներ, իսկ մյուսներն ունենում են ավելի թանկարժեք և հարմարավետ մեքենաներ։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բյուջեում բավարար գումար չկա այս կամ խնդիրըլուծելու համար՝ առաջնագիծ կահավելել, նոր զենք ձեռք բերել և այլն։ Այն պայմաններում, երբ զիծառայողները հագուստի, քնապարկի, առաջնագծի կահավորման, սննդի կարիք ունեն, երբ պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները բուժման և հետազոտությունների  համար հերթագրվում են՝ հաջորդ տարի բուժումը շարունակելու հույսով, երբ Սյունիքում ճանապարահատվածը թշնամուն հանձնելու պատճառով  կտրվել է հաղորդակցային կապը 6 գյուղերի հետ և նրանք Կապանից գտնվելով 6կմ հեռավորության վրա, շրջանցում են 150 կմ տարածք, որն էլ կառուցված չէ, կամ էլ մասամբ է կառուցված, երբ երկրում, ըստ էկոնոմիակայի նախարարի՝ գնաճը խժռում է տնտեսությունը  և  այլն, արդյո՞ք այս պարաայում ամենահրատապը Ալեն Սիմոնյանի համար մեքենա գնել էր։ Գուցե այդ գումարոց ճանապարհ կառուցվեր, իսկ Սիմոնյանի մեքենան գնվեր հաջորդ տարի, բայց ոչ՝ հիմա մեքենան՝ հաջորդ տարի ասֆալտը։

Կարևորը մեքենան է, իսկ Սյունիքում թող ներեն 1-2 տարի առանց ասֆալտ մնալու համար։

Տեսնես այդ մեքանայով պարոն Սիմոնյանը կկարողանա՞ 150 կմ շրջանցելով և կիսակառույց ճանապարհներով հասնել Ճակատեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Նոր Հանդ և Սրաշեն համայնքներ։


Հեղինակ: Աննա Ավետիսյան