Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5085 նոր դեպք, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը՝ հղում անելով հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին։
Վերջին 24 ժամում ապաքինվել է 4428 մարդ, 62 պացիենտ մահացել է։
Նախօրեին հայտնաբերվել է վարակման 1851 նոր դեպք, 5530 մարդ ապաքինվել է, 55 մարդ՝ մահացել։