Foto

Աշոտ Խաչատուրյանցն ընտրվել է ՌԴ ֆուտբոլի պրեմիեր լիգայի նախագահ

Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի (ՖՊԼ) ընդհանուր ժողովում Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվել է պրեմիեր լիգայի նախագահ։ Նա այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր։

Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները. նրանք կարող են լինել հավաքականի թեկնածուներ

Տեղեկացնենք, որ այժմ ՖՊԼ-ի ընդհանուր ժողովում քվեարկությանը մասնակցում են միայն 16 ակումբների ներկայացուցիչները, լիգայի նախագահը ձայնի իրավունք չունի։

Նշվում է, որ Խաչատուրյանցը ցանկանում է փոփոխել լիգայի կանոնադրությունն ու ընդհանուր ժողովում ձայնի իրավունք տալ նախագահին։