ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն
ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ
Նաթիա Նացվլիշվիլիին:
Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին
նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն
իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության
իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը,
ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները:
Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն
է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում
Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ շեշտել, որ
առաջնահերթ է համարում երկկողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:
Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները
քննարկել են նաեւ կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու
համագործակցության նոր ուղղությունները: